20 02 2019

Եվս մեկ դեմ կարծիք «Սասնա Ծռեր»-ի համաներմանը

Եվս մեկ դեմ կարծիք «Սասնա Ծռեր»-ի համաներմանը

Փետրվարի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Մակյանի նախագահությամբ, շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների դատական նիստը, որի ընթացքում գործով տուժող՝ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի ընկեր Վլադիմիր Սիրեկանյանը դեմ արտահայտվեց «Սասնա Ծռեր»-ի համաներմանը:

Նա դատարանին պատմեց, որ գնդի գրավման ժամանակ, երբ վիրավորվել էր Մկրտչյանը, նրան վիրավոր բերեցին իր պահման վայրի կողքի սենյակ: Մկրտչյանը միայն ասում էր. «Օգնեք ինձ, նրա վիճակն այնպիսին էր, որ միայն դա էր կարողանում ասել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և Երևանի նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առարկել էին «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներին համաներում շնորհել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ