Ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը։ Տեղեկությունը հաստատել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը։
Հարկային բաժնի մի քանի աշխատակից էլ հարցաքննվել է։
«2018թ․ Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը գույքահարկի և հողի հարկի հետ կապված միլիոնների հասնող չարաշահումներ է հայտնաբերել։ Հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 մլն 534 000 դրամի չարաշահում։ Հարկերը քաղաքացիները վճարել են, հետո պարզել են, որ իրենց անունով պարտքեր են կուտակվել»,– նշել է խոսնակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը