ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ համաներումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման վրա չի տարածվի, եթե անգամ մեկ առարկություն լինի։ «Եթե մեղադրվում է և կա բողոք, համաներումը չպիտի տարածվի»,-նշեց նա:
Անդրադառնալով ոստիկանապետի առարկությանն այն մասին, որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց վրա համաներումը չտարածվի, Արտակ Զեյնալյանը նշեց, որ բացառությունները նախատեսված են օրենքով:
Վալերի Օսիպյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Նա այն կարծիքին է, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը