14 02 2019

70 000 եվրոյի պարտություն՝ ՄԻԵԴ-ում

70 000 եվրոյի պարտություն՝ ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել  ՀՀ, մասնավորապես՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց հայցի առնչությամբ: 

Գործերը «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների հողերի ձեռքբերման հարցով են։ Գյուղացիների հայցերը վերաբերել են անարդար դատական քննությանը և «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ունեցվածքի բռնազավթմանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ կատարվել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում։ Դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է վճարել Ժորա և Արկադի Ռամազյաններին 10 400 եվրո, Լևոն Ալիխանյանին՝ 17,200 եվրո, Փարսադանյանների ընտանիքին՝ 8,600 եվրո, Վարդանյանների ընտանիքին՝ 14,000 եվրո, Մաշինյանների ընտանիքին՝ 14,000 եվրո, և Մհեր Ալիխանյանին՝ 5,200 եվրո։

Այսպիսով, ՄԻԵԴ-ի վճռով՝ ՀՀ-ն պետք է վճարի 69 000 դոլարից ավելի վնասը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ