07 02 2019

ՀՀ-ն ՄԻԵԴ քննության սպասող դիմումների թվով առաջին տասնյակում է

ՀՀ-ն ՄԻԵԴ քննության սպասող դիմումների թվով առաջին տասնյակում է

Օրեր առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է տարեկան վիճակագրական զեկույցը (2018 թ): Դրա համաձայն` Հայաստանը քննության սպասող դիմումների թվով` ներառված երկրների առաջին տասնյակում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների կողմից ներկայացված դիմումների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.

1. Ուկրաինա-7267

2. Ադրբեջան-2050

3. Հայաստան-1901

4. Վրաստան-1873

5. Մոլդովա-1204

Ըստ զեկույցի՝ Հայաստանից ներկայացված է 1901 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 3,4 տոկոսն է:

Այդ դիմումներից 166-ն արդեն կոմունիկացվել են:

2018-ի ընթացքում դատարանը Հայաստանից ուղարկված դիմումներից վարույթ է ընդունել 167 –ը (2017 թվականին ուղարկվել է 356, իսկ 2016 թվականին 753 դիմում), մերժել է վարույթ ընդունել ուղարկված դիմումներից 72-ը, 49-ը դիմումի առնչությամբ կոմունիկացվել է Կառավարության հետ, իսկ 16-ի վերաբերյալ վճիռ է կայացրել: 15-ի առնչությամբ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում է ճանաչել: Խախտումները մեծամասամբ վերաբերում են արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հետ կապված հիմնախնդիրներին։

ԱլԳ երկրների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.

1. Ուկրաինա. կայացվել է 91 վճիռ, որից 86-ը առնվազն մեկ խախտումով:

2. Մոլդովա. կայացվել է 33 վճիռ, որից 27-ը առնվազն մեկ խախտումով:

3. Հայաստան. կայացվել է 16 վճիռ, որից 15-ը առնվազն մեկ խախտումով:

4. Վրաստան. կայացվել է 10 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:

5. Ադրբեջան. կայացվել է 9 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:

Ըստ ՄԻԵԴ 2018 թվականի տարեկան զեկույցի, համաձայն ուղարկված դիմումների, Ռուսաստանն առաջին հորիզոնականում է գտնվում: 2018 թ-ի ընթացքում Ռուսաստանից ուղարկվել է 11745 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 20.9 տոկոսն է: Այդ դիմումներից 5235-ն արդեն կոմունիկացվել են:

Համաձայն ուղարկված դիմումների՝ Թուրքիան գտնվում է 4-րդ հորիզոնականում: 2018-ի ընթացքում Թուրքիայից ուղարկվել է 7107 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 12.6 տոկոսն է: Այդ դիմումներից 1597-ն արդեն կոմունիկացվել են:

Ի հավելումն՝ Ռուսաստանի դեմ կայացվել է 248 վճիռ, որից 238-ը առնվազն մեկ խախտումով, իսկ Թուրքիայի դեմ՝ 146 վճիռ, որից 140-ը առնվազն մեկ խախտումով»,- գրել է պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ