29 01 2019

Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը. Փաստաբան



Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին տեսակցության հարցը որոշակիորեն ուծվել է, տեսակցության արգելքը գործում է, բայց կան բացառություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Տեսակցության արգելքը դեռևս գործում է, բայց կան բացառություններ։ Դրանց շրջանակներում որդին և դուստրը, կարծեմ, երկու անգամ այցելել են Ռոբերտ Քոչարյանին»,– ասաց նա։

Նախագահը դիմել էր համակարգիչ օգտագործելու թույլտվության համար։ Հարցը դեռևս չի լուծվել տեխնիկական և օրենսդրական պատճառներով։ «Պետք է հաամակարգիչ, որն օբյեկտիվորեն չունենա ինտեռնետի հնարավորություն։ Դա կարելի է լուծել սեղմ ժամկետներում։ Խոսք չի գնում օրենք փոխելու մասին, այլ՝ ենթաօրենսդրական ակտերին»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանն ասաց, որ երրորդ բողոքը ՄԻԵԴ դեռ ներկայացված չէ․ «Անընդհատ նոր հիմքեր են ավելանում»։

«Մեր նպատակը եվրոպական դատարեաններում հաղթելը չէ, այլ ՀՀ դատարաններում արդարադատության հասնելը։ Մեր վերջնական նպատակը վերպետական ատյանները չեն, այլ՝ որ ներպետական ատյանները գործեն օրենքի սահմաններում»,- ասաց Արամ Օրբելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ