25 01 2019

Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը՝ հունվարի 29-ին

Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը՝ հունվարի 29-ին

Հունվարի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ շարունակվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը քիչ առաջ ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։

Ավելի վաղ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ