Երեւանում հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. քննչական բաժնից փորձել է փախուտի դիմել Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ մեղադրվող 29-ամյա Ադամ Բաղդասարյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:
Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, որը Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը