«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Դատավարների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։
Միհրան Պողոսյանը նշել է, որ Արտուշ Գաբրիելյանն իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննարկելիս որևէ գործողություն չի կատարել պաշտպանական կողմին ծանուցելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը