24 12 2018

Կալանավորը հանձնել է բուհի քննությունները և դիպլոմ ստացել



«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու եւ ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն իր իրավունքը չի կարողացել իրացնել, քանի որ ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ գտնվում է ազատությունից զրկման վայրում:

Պաշտպանի եւ քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում Անաստասիա Դավթյանը կարողացել է հանձնել ավարտական քննություններն ու ստանալ դիպլոմը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ