Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը դեկտեմբերի 18-ին հրապարակեց Չարբախում երկու անձի սպանության գործով դատավճիռը։
Գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն (Նորատուսցի Ալիկ) արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ) ևս ազատ արձակվեց, սակայն՝ համաներմամբ՝ 4 տարվա ազատազրկմամբ դատապարտվելով։
Արմեն Գասպարյանը ևս ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը մահացել էր հիվանդանոցում, վիրավորվել էր նաև 35-ամյա Արամ Պետրոսյանը։
Դատախազը պահանջում էր Ալիկ Բանդուրյանի համար սահմանել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը