Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մերժել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշնական կողմի միջնորդությունը։ Նա կշարունակի՞ մնալ կալանքի մեջ, թե ոչ, կորոշի դատարանը։
Նա մեկ անգամ արդեն կալանավորվել և ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց, այնուհետև խափանման միջոցը կրկին փոխվել էր կալանքի։ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը