Երեկ հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ ներկայացված է ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները: Երկրորդ գաղտնալսման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված նոր ձայնագրությունը ևս քննության առարկա կդարձվի:
«Գաղտնալսված և հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում և դրան կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,-ասաց Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը