Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդ, ողջույն: Մի շատ մտահոգիչ փաստի մասին եմ ուզում կիսվել։
Նախ՝ մինչ փաստին անդրադառնալը առաջարկում եմ ՀՀ Սահմանադրությունից իսպառ ջնջել Իրավական և Ժողովրդավարական պետություն հասկացությունները, քանի որ ժողովրդական պետություններում անձերը չեն հետապնդվում քաղաքական կողմնորոշումների, հայտնած կարծիքների և որևէ ուժին հավատալու համար։ Իրավական չէ, քանի որ Իրավական պետություններում մարդիկ ձերբակալվում են միայն ու միայն քրեորեն հետապնդելի արարք կատարելու համար, այլ ոչ թե որևէ մեկի անձնական, քաղաքական քինախնդրության կամ արկածախնդրության։
Չի կարա իրավական պետության վարչապետը մարդկանց ասֆալտին փռի, քանի որ նույնիսկ հանցագործին պետք է վերաբերվել՝ չվիրավորելով անձի արժանապատվությունը. սա մարդու իրավունքների կոնվենցիայում նշված հստակ կետ է։ Եթե, հարգելի պարոն, կա կոնկրետ իրավական գործընթաց, և կոնկրետ մարդիկ քրեորեն պատժելի արարք են կատարել, ապա պետք չէ ընդամենը վախեցնել՝ ասելով՝ կփռեմ ասֆալտին, եթե խելոք չմնան։
Հիմա դեպքի մասին արդեն որերորդ արձագանքն եմ ստանում, որ մարդկանց տարատեսակ աղբյուրների միջոցով հասկացնում են, զրուցում են, խոսեցնում են, վախեցնում են Քոչարյանի հետ այս կամ այն կապն ունենալու կամ Քոչարյանի մասին լավ ու դրական արտահայտվողներին փորձում են իբր բարի խորհրդի տեսքով դարձի բերել։ Իրականում, միգուցե, զանգողները, զրուցողները բարի կամեցողներ են և, իշխանությանը մոտ կանգնած լինելով, լավ են հասկանում, որ վտանգավոր ժամանակներ են, և մեր անվտանգության համար հորդորում են հեռու մնալ քոչարյանական թիմից, քանի որ հնարավոր են պետական խոշտանգումներ) Առաջարկում եմ ստեղծել խումբ՝ հետևյալ հեշթեգերով՝#Երախտամոռչեմ#Չեմվախումկարծիքիցս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը