27 11 2018

Դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել. Հայկ Ալումյան

Դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել. Հայկ Ալումյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է. պաշտպանները  ժամանակ են խնդրել դատարանից՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ