24 11 2018

Դատապարտյալները բողոքել են համաներումից

Դատապարտյալները բողոքել են համաներումից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմիհանրային կապերի բաժնից:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը:Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը:

Բարձրացված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ:«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ:Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ