Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա կարգով դատպարտվել է 6 տարվա ազատազրկման նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005-ին ծեծի ենթարկելու գործով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սահակաշվիլին դա արել է` անձնական վրեժից ելնելով:
Ինչպես հաղորդվում է, դատարանը չի բավարարել դատախազի միջնորդությունը, որով նա պահանջում էր ավելի խիստ պատիժ կիրառել Սաակաշվիլիի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը