Գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը կալանավորված է, բայց որևէ քննչական գործողություն չի իրականացվում, համենայն դեպս՝ փաստաբանական խմբի մասնակցությամբ։ Փոխարենը, գլխավոր դատախազության՝ հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ․ Դոլմազյանը մերժել է փաստաբան Կարեն Բատիկյանի երկու բողոքներն էլ, որոնք վերաբերում էին տեսակցությունների և գույքի վրա արգելանքին։
Նախաքննական մարմինը որոշումը հիմնավորում է, թե Սամվել Մայրապետյանը կարող է ապօրինի ազդեցություն գործել դատավարության մասնակիցների վրա։ Մինչդեռ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ամրագրված է․ «Սամվել Մայրապետանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև գործերի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու եղանակով քննությանը խոչընդոտելու հիմքեր ձեռք չեն բերվել»։
Ուրեմն վարույթ իրականացնող մարմնի որոշումն անհասկանալի է։
Այս ընթացքում խախտվել են գործարարի սահմանադրական իրավունքները։
Եվ ուրեմն՝ ուղիղ հարց գլխավոր դատախազին՝ Սամվել Մայրապետյանի դեպքում ում կամ ինչի հետ գործ ունենք՝ ուղղորդված քննությա՞ն, ոչ պրոֆեսիոնալ իրավապահների՞, թե՞ դատախազության վերահսկողության բացակայության հետ։
Մանրամասն՝ «Հ2» հեռուստաընկերության Լրաբեր հաղորդման տեսանյութում։
Սամվել Մայրապետյանի վերաբերյալ մեր հրապարակումների մի մասը՝ հետևյալ հղումներում․
Հ2-ի աշխատողները բաց նամակով դիմել են վարչապետին
Մայրապետյանի գույքին կալանք դնելու որոշումը բողոքարկվել է
Սամվել Մայրապետյանը դժգոհել է, որ հատուկ խնամքի կարիքը ՔԿՀ–ն չի ապահովել
Որևէ մեկը գիտի՞ թե ինչու է ձերբակալված Սամվել Մայրապետյանը. Լարիսա Ալավերդյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը