Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանները վերադաս դատախազին բողոքարկել են Մայրապետյանին պատկանող գույքի վրա կալանք դնելու որոշումը։ Այս մասին հայտնել է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են, որ բողոքը քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին։
Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված, նրա պնդմամբ, կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ: Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը