06 11 2018

Համաներմամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ

Համաներմամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16,  «Արթիկ» ՔԿՀ - ից՝ 18, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 32, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 10-ը, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 23, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 19, «Սևան» ՔԿՀ-ից՝ 63, «Կոշ» ՔԿՀ -ից՝ 27 եւ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ