06 11 2018

Համաներվեց նաև Հրաչյա Հարությունյանը

Համաներվեց նաև Հրաչյա Հարությունյանը

Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել: 

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հազիվ պրծանք։ Վերջին թղթերն եմ ստորագրում ու դուրս գամ»,- ասաց նա։

2018 թ.-ի հուլիսից Հրաչյա Հարությունյանն իր պատիժը կրում էր բաց ռեժիմով: «Ամեն օր տանն էի, ուղղակի պետք է գնայի, ստորագրեի, հետ գայի: Հիմա համաներումն ազդելու է ինձ վրա, ազատ եմ արձակվելու»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ