02 11 2018

Մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է. Վահագն Հարությունյանի պաշտպան․ News.am

Մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է. Վահագն Հարությունյանի պաշտպան․ News.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին կհարապարակի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին News.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինն իր պաշտպանյալին կալանավորվելու միջնորդության մեջ վկայակոչել է քննությունից թաքնվելու հիմքը:

Փաստաբանը նշեց, որ իրենք բազմաթիվ փաստական տվյալներ և ապացույցներ են ներկայացրել, որ կալանավորման հիմքերից որևէ մեկը՝ քննությունից թաքնվելը, խուսափելը, քննության նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալը, առկա չէ:

«Հոկտեմբերի 30-ին Վահագն Հարությունյանին, որպես վկա հարցաքննության հրավիրելու ծանուցում են ուղարկել, որի մասին Հարությունյանի որդին տեղեկացրել է հորը: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Հարությունյանն անձամբ է զանգահարել քննիչին և տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում և քննիչներին է փոխանցել իր կոորդինատները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը նրան, որպես մեղադրյալ, ներգրավելու որոշում է կայացրել, ու դեռ հոկտեմբերի 30-ին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է դատարան», - ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտանյալը հենց սկզբից քննիչներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին:

Անդրադառնալով Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ Մարտի մեկի գործով նա կազմակերպել է ապացույցների կեղծումը, Պողոսյանը հայտնեց, որ այն որևէ առնչություն չունի 2008-ի մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է բանակի ներգրավվածության փաստը կեղծելուն, փաստաբանն ասաց, որ այդ հանգամանքը ևս չի քննարկվում:

«Եթե դատարանը վեր կանգնի հասարակական ճնշումներից, առաջին կուրսի ուսանողի համար էլ ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն անցած է»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ