Yerevan.Today-ը կդիմի վճռաբեկ դատարան։ Այս մասին ասաց կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Yerevan.Today-ը երեք վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարան՝ կայքի խմբագրությունում, տնօրենի բնակարանում և տնօրենի հարևանի բնակարանում արված խուզարկությունների հիման վրա: Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը մերժել էր առաջին բողոքը: Փաստաբան Արմեն Ֆերոյանը ինքնաբացարկ էր հայտնել դատավորին:
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ինքնաբացարկի միջորդությունը մերժվեց և նույն դատավորը քննեց նաև մյուս երկու բողոքները՝ դրանք ևս մերժելով:
Արմեն Ֆերոյանը դատական նիստից հետո մեկնաբանեց կատարվածը և խոսեց անելիքների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը