Փաստաբան Գեղամ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթանալով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին, զարմանքով արձագանքում եմ, որ այս համաներումը աննախադեպ որակելու որևէ իրական հիմք գոյություն չունի, ինչպես հայտարարվել էր և սպասվում էր հասարակության կողմից։
Ավելին, այս համաներումը ավելի քիչ թվով մարդկանց նկատմամբ կարող է կիրառվել, քան, օրինակ, 2011 թվականին հայտարարված համաներումը։
Որպեսզի գոնե իրական տարբերություն լիներ նախորդներից, առնվազն անհրաժեշտ է նախ ընդհանուր կիրառությունը՝ պատժից ազատելու առումով ոչ թե առավելագույնը 3 տարի ազատազրկման դեպքում նախատեսվեր, այլ՝ գոնե 4 տարվա։
Բացի այդ, որպես չկիրառման հիմք կարծում եմ պետք է նախագծից հանվի նյութական վնասի պարտադիր հատուցման պահանջը, առավելևս վեճի առկայութունը որպես չկիրառման հիմք նախատեսելը, որը տարբեր չարաշահումների տեղիք է տալու։
Ինչպես նաև նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետը վերանայման կարիք ունի և անհրաժեշտ է համաներումը կիրառել ոչ թե համակցությամբ՝ վերջնական պատժի նկատմամբ, այլ յուրաքանչյուր հոդվածով առանձին։
Կարծում եմ, դեռևս հնարավոր է շտկել և ավելի արժեքավոր դարձնել այս նախագիծը և հասարակության մոտ էլ երկար սպասումից հետո խաբվածության զգացում չառաջացնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը