18 10 2018

Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան

Ցմահ դատապարտյալը պայմանական  ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։

Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։

Սա է մեր Կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ