17 10 2018

Սահակաշվիլին արտոնել է Պատարկացիշվիլիի սպանությունը. Վրաստանի դատախազություն

Սահակաշվիլին արտոնել է Պատարկացիշվիլիի սպանությունը. Վրաստանի դատախազություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Գործարարը Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը և պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու  մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը 2008-ի փետրվարի 12-ին:

Ձայնագրություններից պարզ է դարձել նաև, որ միլիարդատիրոջ սպանության բոլոր մեխանիզմները համաձայնեցվել են ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դաթո Ախալայայի հետ: Գործով մեղադրյալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին սպառնում է 16-20 տարվա ազատազրկում: Գործի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ