Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է, փոխանցում է INTERFAX.RU-ն:
Վերջինիս ձերբակալել են ոստիկանի վրա հարձակվելու, իրավապահ մարմիններին դիմադրելու և ոստիկանական գույքը փչացնելու մեղադրանքով: Կիրկիտաձեն դեկտեմբերի 16-ին մասնակցել է ոստիկանների և ընդդիմության կողմնակիցների միջև դիմակայությանը, նշվում է դատարանի որոշման մեջ: Վրաց ՆԳՆ-ը կադրեր է հրապարակել Կիրկիտաձեի ձերբակալությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը