Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
«Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը», - տեղեկացնում է մամուլի խոսնակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը