24 09 2018

Հարկադիրում 5 օրում 2331 դիմում են ստացել

Հարկադիրում 5 օրում 2331 դիմում են ստացել

2018 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2331 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 437 հեռախոսազանգի: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 15 բողոքի: 2018 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1823 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ