17 09 2018

Հարկադիրում 5 օրում 2648 դիմում են ստացել

Հարկադիրում 5 օրում 2648 դիմում են ստացել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից 14-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2648 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 578 հեռախոսազանգի: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 5 բողոքի: 2018 թվականի սեպտեմբերի 10-ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2364 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ