13 09 2018

Հայկ Կյուրեղյանը կրկին կալանավայրում է

Հայկ Կյուրեղյանը կրկին կալանավայրում է

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, քանի որ նրա բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է: Այս մասին նրա ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են Հայկ Կյուրեղյանի ընկերները: Ինքը՝ Հայկ Կյուրեղյանը, սեպտեմբերի 11-ին գրել է.

«Մեկընդմիշտ պատասխան բոլոր՝ «Սերժի ժամանակ բանտում էիք Նիկոլը ձեզ ազատեց՝ շնորհակալ եղեք, որ ազատ եք հիմա» արտահայտություններին: Սա իրոք ծաղր է՝ ով ասես կարող էր աշխարհով մեկ լիներ «ազատության» համար, միայն ոչ մենք, որ կամավոր զոհաբերել ենք դա և ճաղերի ետևում, հալածանքների կենտրոնում ավելի ազատ էինք: Մեր համար ազատությունը՝ ուր ուզել գնալը գալը չէր, մեր համար ազատը՝ գարշելիին գարշ, աղբին աղբ կոչել, հրեշի երեսին թքել կարողանալն էր:

Ն. Փաշինյանը և ընդհանրապես որևէ մեկը չէր կարող մեզ ազատություն տալ, որովհետև մենք անազատության մեջ էլ էինք ազատ եղել: Հնարավոր է միայն տեղաշարժի մեր՝ հնարավորությունը որոշակի սահմանափակել կամ բացել, բայց անազատ դարձնել չի լինի: Եվ հիմա՝ ինչ որ մի նորահայտներ, որ հելել դուրսը խորոված են արել և իրենց թվացել թե իրենք երկիր են փոխել, նույն խորովածային տրամաբանությամբ և խելքի կառուցվածքով էլ մեզ դիտողություններ են անում ֆբներում: Պարզ է, որ նրանց համար ֆիզիկապես դուրսը լինելը գերագույն արժեք է և նրանց ուղեղը ի վիճակի չի ըմբռնել՝ մի որևէ այլ արժեքի այն ստորադասելի:

Ներկայիս իշխանությունը շնորհ չի արել ինձ, այլ իր պարտականությունն է կատարել, այն էլ մասնակի՝ ես բաց կալանքում եմ, և ինչքան է բարոյական շնորհակալություն հայտնել նրա համար, որ իմ ընկերների, ծնողների համախոհների անմիջական մասնակցությամբ հաղթած իշխանությունները՝ քեզ չեն շարունակում անօրինաբար պատժել, ո՞ւր մնաց թե փոխհատուցեն կամ մի գովեստ շռայլեն:

Դա նույն է, ինչ հելնես և ամեն օր հարևանիդ շնորհակալություն հայտնես, որ այդ օրը ևս բաշխել է և մսի հաստ դանակով քեզ չի կտոր-կտոր արել և պահածոյացրել, չէ՞ որ նա կարող էր: Չենք ակնկալում(ել) ոչ շնորհակալություն, ոչ այլ: Անձնականը մի կողմ, մեր հանդեպ շնորհակալություն չսպասելով՝ մենք շնորհակալ կլինենք, կգովերգենք էլ՝ էն իշխանությանը, Էն գործիչներին, որ կկառուցեն իրավունքի գերակայության, ինքնիշխան երկիր, իսկ ամեն մի մեր կարծիքով շեղում՝ ամոթ կլինի, եթե չասենք, չմատնանշենք՝ ակնկալելով շտկում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ