«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դանակահարության դեպք է գրանցվել, 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
«Վանաձոր» ԲԿ–ն ժամը 14:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ ՔԿՀ–ում տուժած քաղաքացիներ կան։
Շտապօգնության բժիշկները Վանաձորի բանտից 1 հոգու տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգու հիվանդանոց են տեղափոխել բանտի աշխատակիցները։
Միջադեպ է եղել, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։
Այս պահին բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար։
Կասկածյալներից մեկը Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանն է, որը կասկածվում է Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը