04 09 2018

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԻՆ-ի 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ:, ինչի արդյունքում պարզվել է, որ աշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ