30 08 2018

Քոչարյանի պաշտպանական թիմն օգոստոսի 30-31-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան

Քոչարյանի պաշտպանական թիմն օգոստոսի 30-31-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականը թիմը այսօր կամ վաղը բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է վաղը:

«Հնարավոր է՝ այսօր, կամ վաղը բողոքը ներկայացնենք, բայց որ ներկայացնելու ենք՝ դա հաստատ է»,- ասաց Ալումյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Հայկ Ալումյանը, բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Արմենպրես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ