20 08 2018

ՀՔԾ-ն պարզաբանել է՝ ինչու է լռել խուզարկությունների մասին

ՀՔԾ-ն պարզաբանել է՝ ինչու է լռել խուզարկությունների մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է տարածել, թե ինչու հաղորդագրություն չի հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում դեռեւս օգոստոսի 6-ին կատարված խուզարկության մասին:

«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կատարված խուզարկության փաստը»,- ասված է ՀՔԾ մամուլի ծառայության տարածած պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Yerevan.Today-ի հարցին ի պատասխան, հայտնել էր․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել: Թե ինչու և ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողների գնահատանքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ