20 08 2018

Չգիտես ինչու՝ հիմա է ՀՔԾ-ն տարածում խուզարկության վերաբերյալ տեղեկատվությունը. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

Չգիտես ինչու՝ հիմա է ՀՔԾ-ն տարածում խուզարկության վերաբերյալ տեղեկատվությունը. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Yerevan.Tdoay-ի հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել: Թե ինչու և ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողների գնահատանքին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ