Խուզարկություն եղել է, բայց մնացած տեղեկատվությունը չեմ կարող հայտնել, քանի դեռ մենք չենք ստացել ՀՔԾ–ի պատասխանը գաղտնիության բացահայտման վերաբերյալ։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով ներկա է եղել Քոչարյանի տան խուզարկությանը։
Փաստաբանի կարծիքով՝ Գլխավոր դատախազությունը իրավական հիմքերի վրա է բողոքներ ներկայացնում, ոչ թե՝ ՀՔԾ պետի հայտարարությունների.
«Հիմա չեմ կարող ասել` ինչ-որ բան առգրավվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից, թե՝ ոչ։ Մի քանի օրից այդ ինֆորմացիան կհրապարակվի։ Սպասենք ՀՔԾ–ի պատասխանին, եթե իրենք ներկայացված միջնորդությունները մերժեն, լրագրողներին կխնդրենք այս հարցերը տան իրենց։ Շատ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ մենք դեռ շատ բողոքարկումներ ունենք ներկայացնելու, ուղղակի դրանք այս պահին երկրորդական են։ Թույլտվությունը ստանալու դեպքում հանրությանը կներկայացնենք բավականին հետաքրքիր տեղեկություններ»,–ասաց Խուդոյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ բարձրաստիճան մարդկանց տներում, երբ խուզարկություններ են եղել մամուլով տեսանյութեր կամ ինֆորմացիա տարածվել է։
«Կարող եք կռահել` այս դեպքում ինչու ինֆորմացիա չկա»,– նշում է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը