15 08 2018

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է փախուստի փորձ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է փախուստի փորձ

Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել: Այս մասին հայտնում են ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

Փախուստի փորձը կատարվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում: Կալանավորը կոտրել է սնունդ փոխանցելու համար նախատեսված դռնակն ու դուրս եկել մասնաշենք:

ՔԿՀ աշխատակիցներին, սակայն, հաջողվել է կանխել փախուստը: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ