11 08 2018

ՀՀ քաղաքացին Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի սահմանը

ՀՀ քաղաքացին Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի սահմանը

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից օգոստոսի 10-ին ստացվել  է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

Բերման ենթարկվածը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988 թվականին ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ