Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել է Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.
1. Աթաբեկյան Արթուր
2. Ավագյան Գարիկ
3. Բաբայան Արսեն
4. Թադևոսյան Սամվել
5. Խաչատրյան Արմեն
6. Կատվալյան Լիլիթ
7. Կուբանյան Արա
8. Հովհաննիսյան Արտաշես
9. Մկրտչյան Բագրատ
10. Նարինյան Գևորգ
11. Չիչոյան Արմեն
12. Փոլադյան Տիգրան
Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը