19 03 2024

Դատական դեպարտամենտը 34 միլիոնով 4 մեքենա է գնել

Դատական դեպարտամենտը 34 միլիոնով 4 մեքենա է գնել

Տեղեկացնում ենք, որ դատարանների բնականոն գործունեության ապահովման պահանջից ելնելով, որոնց թվում են օրինակ՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, պահեստից ապրանքների տեղափոխումը, ներպետական գործուղումների՝ այդ թվում արտագնա նիստերին դատավորների մասնակցության ապահովումը:

Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամ արժողությամբ թվով 4 մեքենաների գնում է կատարել, որոնք տրամադրվելու են Սյունիքի մարզի, Հակակուռուպցիոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարաններին։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանները ձևավորման օրվանից ապահոված չէին մեքենաներով, խնդիր էր առկա նաև Սյունիքի մարզի դատարանում, իսկ Երևանում դատարանների ըստ մասնագիտացումների առանձնացումից հետո՝ նոր մեքենայի ձեռքբերման անհրաժեշտություն կար նաև քաղաքացիական մասնագիտացման դատարանների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ