Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
«Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով»,-գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք, և նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին նրա մեքենան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը