Բողոքի ակցիա անողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները: Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցերին:
«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- ասաց նորանշանակ նախարարը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի աջակիցները փողոցներ են փակում՝ պահանջելով նրանց ազատ արձակումը:
Մայիսի 17-ին կոչով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով դադարեցնել բողոքի բոլոր ցույցերը: Փաշինյանը մայիսի 17-ին՝ կառավարության նիստից առաջ, լրագրողներին ասաց, թե չի կարող բանտախցերի դուռը բացել ու դուրս հանել, պետք են ընթացակարգեր:
Վարչապետը նույն օրը երեկոյան հանդիպել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների պատվիրակության հետ: Արդյունքների մասին մանրամասներ հայտնի չեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը