03 05 2018

Զինված հարձակում՝ HSBC բանկի վրա. Կան զոհ և վիրավորներ



Մայիսի 3-ին Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Նախնական տեղեկություններով՝ փորձել են թալանել բանկը, ինչը մասամբ հաջողվել է:

Ատրճանակով ու նռնակով զինված հանցագործը վիրավորել է բանկի երկու աշխատակցի, սպանել մեկին, փորձել է կրակել նաև ոստիկանների վրա:

Ոստիկաններին հաջողվել է կանխել նրա փախուստը: Բացի այդ, ոստիկանները Գյուլբեկյան փողոցում հայտնաբերել են նռնակ և գողոնի մի մասը:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ