05 04 2018

12 000 եվրո. Հայաստանը վճարում է հերթական վճռի համար

12 000 եվրո. Հայաստանը վճարում է հերթական վճռի համար

Հայաստանի կառավարությունն ապրիլի 5-ի նիստում որոշում կայացրեց 12 հազար եվրո հատկացնել արդարադատության նախարարությանը եվրադատարանի՝ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճռի պահանջները կատարելու համար:

Հատկացումը «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով էր:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 16-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մայիսի 16-ն է:

Հիշեցնենք, որ եվրադատարանն ընդդեմ կառավարության հերթական վճիռը հրապարակեց ապրիլի 4-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ