Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել:
Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 2 410 եվրո վճարել Կարեն Պողոսյանին: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի (արդար դատաքննության իրավունքի) 6-րդ հոդվածի և 1-ին հոդվածի 1-ին արձանագրության (սեփականության իրավունք) խախտում է տեղի ունեցել:
Դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն: 2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել է, և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տրվել է սեփականության վկայական:
Սակայն 2009թ.-ին գլխավոր դատախազի տեղակալն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Վերաքննիչ բողոքները բավարարվել է։
Պողոսյանը իր իրավունքների խախտման վերաբերյալ հայց էր ներկայացրել 2009 թվականի նոյեմբերի 18-ին: Հայցը ներկայացվել էր 92 հազար եվրոյի չափով փոխհատուցում ստանալու համար՝ անշարժ գույքը գնահատելով հենց այդքան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը