05 04 2018

Կառավարության վերջին բաց նիստը



Ապրիլի 5-ը կառավարության՝ վերջին հրապարակային նիստի օրն էր: Համաձայն օրենսդրական փոփոխությունների, կառավարության նիստերն ապրիլի 9-ից հետո անցկացվելու են դռնփակ:

Գործադիրի հերթական նիստի օրակարգում ներառվել էր 40 հարց, որից 27-ը չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Մի շարք փոփոխություններ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:

12 հազար եվրո հատկացրեց արդարադատության նախարարությանը՝ եվրադատարանում պարտված գործի համար:

Համաձայնություն տվեց Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Թույլ տվեց պետական գույք օտարել և մի քանի անշարժ գույք հետ վերացնել, նվիրաբերել, ամրացնել:

Որոշեց մի շարք ընկերությունների ապրանք ներմուծելիս հարկային արտոնություններ տալ:

Լուծարեց «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

 

Գործադիրի նիստն ամբողջությամբ՝ այստեղ

Կառավարության նիստն առաջարկվում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ