27 03 2018

Հարկադիրի 7 աշխատող նոր պաշտոն են ստացել

Հարկադիրի 7 աշխատող նոր պաշտոն են ստացել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ինչպես հայտնում են ծառայությունից,

Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին:

Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ