09 02 2024

Մի տեղաշորից մյուսը տեղափոխվելով հարցը չի լուծվելու․ Ռուբեն Կարապետյան



Մի տեղաշորից մյուսը տեղափոխվելով հարցը չի լուծվելու։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին։

«Հարցը չի լուծվի նաև մնալով այն նույն տեղաշորում, որտեղ դուք արդեն ունեք խնդիրներ։ Դա միայն դիվանագիտությունով չի լուծվի, որովհետև դիվանագիտությունը արտաքին քաղաքականության իրականացման գործիքն է։ Եթե արտաքին քաղաքականություն չկա էլ ինչ դիվանագիտության մասին կարող ենք խոսել։ Մեզ պետք է կենտրոնանալ Հայաստանի շահերի վրա՝ քաղելով անցած դասերը ձևավորել եկող Հայաստանի ապագան»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ