«Justice & Protection» իրավաբանական ընկերությունը գրում է․
«Ինչպես հայտնի է Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկ- հայտարարագրման համակարգը։
2024 թվականի համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ՀՀ քաղաքացիները, որոնք՝
Կարևոր է նշել, որ այս համակարգը բացառապես տարվա ընթացքում հարկվող եկամուտի հայտարագրմանն է վերաբերում, բայց ներառում է նաև նվիրատվությունները և այլ տվյալներ:
Ֆիզիկական անձանց կողմից սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է նախ՝ նախազգուշացում լիազոր մարմնի կողմից: Այնուհետև ըստ հայտարագրման պարտականություն ունեցող անձի կարգավիճակի տուգանքի նշանակում ըստ Վարչական իրավխախտումների վերաբերյալ օրենսգրքի: Պատասխանատվության միջոցների վերաբերյալ հարցերին մեր կողմից անդրադարձ կկատարվի նաև առանձին հրապարակմամբ:
Ինքնին նմանատիպ մեծ համակարգերի ներդրումները նախկինում հաճախ դարձել են սահմանադրական վերահսկողության առարկա, ինչպես օրինակ կուտակային կենսաթոշակային համակարգը, տվյալ նոր համակարգի դեպքում` Սահմանադրական դատարանի որոշում առկա չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը